51-ամյա ավստրալացի մոդել Ջինա Ստյուարտը պատմել է, որ մետաքսե բարձի երեսներն են կնճիռների դեմ լավագույնը միջոցը: Նա այդ մասին գրառում է կատարել Instagram-ում:
51-ամյա կինը պատմել է, որ քնելուց առաջ մաշկին կիրառվող հակատարիքային քսուքները կարող են հակառակ ազդեցություն ունենալ և սրել խնդիրը։ «Երբևէ լսե՞լ եք «քնկոտ» կնճիռների մասին, որոնք ձևավորվում են գիշերը դեմքի և պարանոցի նուրբ մաշկի վրա մեխանիկական ճնշման պատճառով: Որոշ լոսյոններ միայն խորացնում են այդ կնճիռները»,- ասել է նա:
Ստյուարտը կարծում է, որ մետաքսե բարձի երեսը կարող է ծառայել որպես թանկարժեք կոսմետիկայի արժանի այլընտրանք։ Բնականաբար փափուկ, մետաքսե մանրաթելերը հիպոալերգեն են, կլանում են խոնավությունը և բնականաբար հարթեցնում են մաշկը և մազերը, ասում է նա:- Բացի այդ, մետաքսն ունի հակամանրէային ազդեցություն: Այն հաճախ օգտագործվում է բժշկական նպատակներով՝ միկրոօրգանիզմների աճը զսպելու ունակության պատճառով։ Սա նշանակում է, որ ձեր բարձի երեսները բակտերիաներ չեն փոխանցի ձեր դեմքին այնպես, ինչպես, օրինակ, բամբակը»,- բացատրել է կինը:
Ստյուարտը խորհուրդ է տվել հատկապես մետաքսին ուշադրություն դարձնել ցանի նկատմամբ հակված զգայուն մաշկ ունեցողներին:
Աղբյուրը՝ shantnews.am