Զենդայային և Թոմ Հոլանդին նկատել են Բուդապեշտում ժամադրության գնալիս

Զենդայան և Թոմ Հոլանդը շատ ուշադիր են իրենց անձնական կյանքի և դրա մանրամասների նկատմամբ։ Նրանք նախընտրում են հանգիստ վայելել միմյանց, ուստի միայն երբեմն համատեղ լուսանկարներ են հրապարակում սոցիալական ցանցերում։ Ի ուրախություն երկրպագուների, երբեմն պապարացիներին դեռ հաջողվում է բռնացնել զույգին։ Այսպես, օրինակ, նախորդ օրը նրանց նկատել են Բուդապեշտում։

Սիրահարները սկուտերներով շրջել են քաղաքում։ Նրանք հիանալի տրամադրություն են ունեցել։ Թոմը զբոսանքի համար ընտրել է կարճաթև գծավոր վերնաշապիկ և սև շորտեր։ Իսկ Զենդայան ընտրել է սպիտակ շապիկ, մոխրագույն շորտեր և կաշվե լոֆերներ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին պապարացիները զույգին նկատել էր մեքենայում համբուրվելիս։ Իսկ հետո Թոմն ու Զենդայան միասին ներկա էին եղել ընդհանուր ընկերոջ հարսանիքին։ Ի դեպ, համացանցում հայտնված լուսանկարում նրանք գրկախառնված նստած են՝ միմյանց ձեռքերը բռնած։ Զենդայան և Թոմ Հոլանդը հանդիպել են Spider-Man: Homecoming ֆիլմի նկարահանման հրապարակում 2017 թվականին։ Նրանք պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունները միայն անցյալ տարվա աշնանը։