Հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանն այսօր նշում է իր ծննդյան 56 ամյակը։
Դերասան և թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի կինն առաջին քայլերը բեմում արել է տասնյոթ տարեկանում՝ խաղալով Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» ներկայացման մեջ Էլզիի դերը:
Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում՝ Զորայր Խալափյանի համանուն վեպի հիման վրա «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» բազմասերիանոց ֆիլմում, «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ» և այլ ֆիլմերում։
Աննա Էլբակյանի դուստրը՝ դերասնուհի Լիլին, իր ինստագրամյան էջում կիսվել է մոր լուսանկարով և ջերմ շնորհավորել է նրա ծննդյան տոնը:
«Բոլոր ժամանակների գեղեցկուհի, սիրուն մամաս, ծնունդդ շնորհավոր»,- հրապարակմանը կից նշել է Լիլին: