Երգչուհի Սիրուշոն հրապարակել է իր և Լևոն Քոչարյանի դստեր՝ Զաբելի մկրտությունից լուսանկարներ, որոնց կից գրել է․ «Սա մեկ ամիս առաջ էր, Զաբելի 40-րդ օրն էր ու այն մեզ համար շատ խորհրդանշական էր… Արարողությունն իր աղոթքով օրհնեց Արցախի Թեմի երկար տարիների առաջնորդ, Արցախի հերոս, հաղթանակի խորհրդանիշ Պարգև սրբազանը…»։
Նշենք, որ Սիրուշոն ընտանիքի հետ միասին վերջերս է վերադարձել արտերկրից՝ մանսակցելով Հայկոյին նվիրված հուշ երեկոյին։