«Հարրի Փոթեր»-ի գրքերի հեղինակը բացահայտում է, թե ինչու ներկա չի եղել ֆիլմի վերամիավորման հանդիպմանը

Տարեսկզբին թողարկվել է «Հարրի Փոթեր 20 տարի անց. Վերադարձ Հոգվարթս» հատուկ դրվագը, որը համախմբել է այն բոլոր դերասաններին, ռեժիսորներին և պրոդյուսերներին, որոնք աշխատում էին ֆիլմերի վրա՝ հիմնված Ռոուլինգի գրքերի վրա: 

«Հարրի Փոթեր»-ի հեղինակ Ջ.Կ. Ռոուլինգն առաջին անգամ բացահայտում է, թե ինչու չի հայտնվել HBO Max-ի հատուկ «Հարրի Փոթերի 20 տարի անց. Վերադարձ Հոգվարթս» ֆիլմում, հայտնում է Deadline-ը: 

«Ինձ խնդրեցին մասնակցել, ես որոշեցի, որ չեմ ցանկանում», – ասել է Ռոուլինգը Virgin Radio UK-ին տված հարցազրույցում:

Գրողը պարզաբանել է, որ իրեն ոչ ոք չի բացառել վերամիավորումից։

«Ես կարծում էի, որ դա ավելի շատ ֆիլմերի մասին է, քան գրքերի, ինչը լիովին արդարացի է, քանի որ հենց դրան էր նվիրված տարեդարձը»,- բացատրել է Ռոուլինգը:

«Ոչ ոք «ոչ» չի ասել… Ինձ հրավիրել են, պարզապես ես եմ որոշել չմասնակցել»,- շեշտել է գրքերի հեղինակը։

Հիշեցնենք, որ վերամիավորման պրեմիերան կայացել էր 2022 թվականի հունվարի 1-ին: