Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը շուտով երկրորդ անգամ կմայրանա։ Նա «Ինստագրամի» իր էջում նոր լուսանկար է հրապարակել ու անակնկալի բերել հետևորդներին։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
«Շնորհավոր, Մերի ջան»,«Հղիությունը քեզ շատ է սազում», «Առողջ երեխա ծնվի»,- գրել են հետևորդները։
Նշենք, որ դերասանուհին իր ընտրյալի` Վարդանի հետ ամուսնացել է 2017 թվականի մայիսի 27-ին։ Հաղորդավարուհին ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
Զույգի դուստրը ծնվել է 2019 թվականի օգոստոսի 14-ին։