Մերի Մակարյանը երկրորդ անգամ կմայրանա (լուսանկար)

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը շուտով երկրորդ անգամ կմայրանա։ Նա «Ինստագրամի» իր էջում նոր լուսանկար է հրապարակել ու անակնկալի բերել հետևորդներին։

Նրա էջի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

«Շնորհավոր, Մերի ջան»,«Հղիությունը քեզ շատ է սազում», «Առողջ երեխա ծնվի»,- գրել են հետևորդները։

Նշենք, որ դերասանուհին իր ընտրյալի` Վարդանի հետ ամուսնացել է 2017 թվականի մայիսի 27-ին։ Հաղորդավարուհին ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

Զույգի դուստրը ծնվել է 2019 թվականի օգոստոսի 14-ին։