Դերասանուհի Թարխանովան կանանց պլաստիկ վիրահատության այլընտրանք է առաջարկել

Դերասանուհի Գլաֆիրա Թարխանովան կանանց մասին Ok! ամսագրին տված հարցազրույցում պլաստիկ վիրահատության այլընտրանք է առաջարկել:

Թարխանովայի խոսքով՝ ավելի հեշտ է «թյունինգ» անել, այսինքն՝ շրթունքները «լցնել», կուրծքը մեծացնել կամ այլ կերպ փոխել արտաքինը, քան  ինքդ քեզ վրա աշխատել։ «Ես պառկեցի վիրահատական ​​սեղանին և արթնացա որպես մի գեղեցկուհի: Ճիշտ է, հիմա շատ կանայք ասում են, որ իրենք իրենց համար են պլաստիկ վիրահատություններ անում։ Բայց, կրկին, եթե ինչ-որ բան  դուր չի գալիս ձեր մեջ, ապա ո՞ւր պետք է գնաք: Հոգեբանի մոտ»,- շարունակել է դերասանուհին։

Նա կարծիք է հայտնել է, որ շուտով կանայք ավելի շատ կգնահատեն իրենց բնական տեսքը։ «Երիտասարդ սերունդն արդեն նախընտրում է բնականություն, հարմարավետություն ։ Աղջիկները ներքնազգեստ չեն կրում, նրանք կրունկների փոխարեն սպորտային կոշիկներ են ընտրում։ Ինձ թվում է, որ նրանք ավելի շատ են սիրահարված իրենց»,- եզրափակել է դերասանուհին։