Ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ ու գայթակղիչ աստղերից Աննա Սեմենովիչն ունի հազարավոր երկրպագուներ, որոնց մեծ մասը խենթի նման սիրահարված է գեղեցկուհուն:
Երգչուհու սիրտը, սակայն, մինչ այսօր զբաղված չէ:
Սեմենովիչը տարիներ առաջ հանդիպում էր միլիոնատեր գործարարի հետ, ում ինքնությունը նա այդպես էլ չբացահայտեց:
Լրագրողների հետ զրույցում Սեմենովիչը խոստովանել է՝ ինչպես է իր մոտ ստացվում գերել յուրաքանչյուր տղամարդու:
Երգչուհին անկեղծացել է, որ չի եղել մի տղամարդ, ում նա չկարողանա գերել: Ունենալով նման գայթակղիչ արտաքին ու իդեալական տեսք՝ դժվար է աննկատ մնալ հակառակ սեռի կողմից, սակայն Աննան պնդում է, որ կարևորը ոչ թե արտաքինն է, այլ տղամարդու վրա ճիշտ հոգեբանական ներգործությունը:
Երբեք տղամարդուն մի մատնեք անուշադրության: Նրան քամահրելով՝ դուք չեք ավելացնի ձեր նկատմամբ ուշադրությունը:
Դադարեք ձեզ հպարտ ու անհասանելի պահել. եղեք մարդամոտ ու բարեհամբույր:
Հաճախ ժպտացեք և ցույց տվեք, իբրև թե նրա կատակները շատ ծիծաղելի են:
Ցույց մի տվեք, որ դուք ուժեղ եք և ինքնահաստատված. եղեք թույլ ու անպաշտպան՝ ժամանակ առ ժամանակ նրանից օգնություն խնդրելով:
Հաճոյախոսություններ անելը միայն տղամարդկանց համար չէ. հաճոյախոսեք տղամարդկանց:
Աշխատեք ամեն հարմար առիթի դեպքում պատահական հպվել ձեր նախընտրած տղամարդուն:
Պետք չէ ամաչել պայքարել տղամարդու համար: