Էմմա Ուոթսոնը՝ Wonderland ամսագրի շապիկին (լուսանկարներ)

«Հարրի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը հայտնվել է Wonderland ամսագրի միանգամից չորս համարի շապիկին։ Գլխավոր կադրերում դերասանուհին կեցվածք է ընդունում Prada, Valentino իրերով, ինչպես նաև Pomellato, Emefa և Completedworks զարդերով։

Ֆոտոշարքի ժամանակ Էմման փորձել է նաև Harris Reed-ի զգեստ՝ դիզայներն ինքն է համեմատել դերասանուհու տեսքը ջրահարսի հետ։

«Հիասքանչ աստվածուհի Էմմա Ուոթսոնը կեցվածք է ընդունում իմ վերջին հավաքածուի իմ ամենասիրելի կերպարով՝ նմավելով իրական ջրահարսի»,- գրել է Ռիդը Instagram-ում:

Ընդհանուր առմամբ ամսագրի համար նկարահանումները տևել են ութ ժամ, բայց Էմման ակնհայտորեն չէր վախենում գերհոգնածությունից։

«Ես այստեղ կլինեմ, մինչև չստանանք խորհրդանշական կադրերը»,- ասել է նա նկարահանման հրապարակում: