Ավելի քան վեց տարի է, ինչ հումորիստ, սցենարիստ Գրիգոր Գևորգյանը և պարուհի Սոնա Եսայանն ընկերություն են անում:
Նրանց սիրո պատմությունը ճիշտ իրենց նման է՝ արկածներով ու հետաքրքիր պատմություններով լի:
Պարուհի Սոնան իր ինստագրամյան էջում շատ ակտիվ է: Գեղեցկուհին հաճախ է կիսվում իր հետևորդների հետ գեղեցիկ լուսանկարներով: Այս անգամ Սոնան ուրախացրել է երկրպագուներին հրապարակելով զվարճալի լուսանկար Գրիգի և Վահե Զիրոյանի հետ:
«Միշտ երազել եմ սկյուռիկների հետ նկարվել»,- լուսանկարին կից նշել է Սոնան:
Մեկնաբանություններից մեկում երկրպագուն հարցրել է Սոնային. «Սոնա ամսի 8-ին ձեր հարսանի՞քն է»:
Սակայն պարուհին ոչ մի կերպ չի արձագանքել այդ մեկնաբանությանը: