«Անհամբեր եմ»․Սերժ Թանկյանն՝ իր և Բրայան Մեյի երևանյան համերգի մասին

«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է իր և Բրայան Մերի լուսանկարը՝ կից գրելով․ «Անհամբեր եմ»։

Բրայան Մեյը և Սերժ Թանկյանը 2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը կներկայացնեն Queen-ի «The Show Must Go On» երգը Երևանում, Հայաստանում՝ STARMUS VI փառատոնում։ 

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Մեյը հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Մոնսերատ Մարտին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

Նշենք նաև, որ փառատոնի երաժշտական մասում հատուկ հարգանքի տուրք է մատուցվելու դուդուկի հանգուցյալ վարպետ Ջիվան Գասպարյանին։ 

STARMUS VI փառատոնը ներկայացնում է լեգենդար տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, գիտության, տեխնիկայի, մշակույթի և արվեստի նշանավոր գործիչների շնորհանդեսները:

Փառատոնի յուրաքանչյուր թողարկում կազմակերպվում է տիեզերքի հետախուզման հետ կապված որոշակի թեմայի շուրջ, և այս տարվա թեման 50 տարի Մարսի վրա է: