Արմինկայի 49-ամյակն ու որդու դեռահաս դառնալը. 2 տարեդարձ օգոստոսին

Երգչուհի Արմինկայի համար ամռան վերջին ամիսը բավական նշանակալից է. նա և որդին հենց օգոստոսին են ծնվել: Ինչի առիթով երգչուհին մի քանի հրապարակում է արել սոցցանցերում ու կիսվել սեփական տարիքի մասին մտորումներով:

Արմինկան չի թաքցնում տարիքը՝ օգոստոսի 22-ին 49 տարեկան է դարձել, իսկ երեկ յուրահատուկ կերպով ամփոփել է ապրած տարիները: Գրում է BRAVO.am-ը:

«Եթե անկեղծ, ինձ էլ է դժվար հավատալ, որ գրեթե կեսդարյա կյանք եմ ապրել, բայց ինչպես հիմա ընդունված է ասել՝ #դեհմիէդա»,- գրել է նա:

Ավելի վաղ էլ ստորև ներկայացված լուսանկարն է հրապարակել ու նշել. «Վերջին տարիս՝ 40-ների մեջ: Բարեւ, 49 տարեկան»:

Իսկ ահա որդու՝ Ալեքսի, տարեդարձը նշել են օգոստոսի 15-ին. «Այսօր այս տղան պաշտոնապես դարձավ դեռահաս: Ծնունդդ շնորհավոր, տղաս, առողջ ու կարգին հայ մեծացիր»:

Երգչուհին արդեն տարիներ շարունակ բնակվում է Լոս Անջելեսում, ամիսներ առաջ, երբ Երեւանում էր, զրուցել ենք Հայկոյի եւ Արթուր Գրիգորյանի մասին: