Ջենիֆեր Էնիսթոնը սիրահարված է հայտնի դերասանի

Ջենիֆեր Էնիսթոնը սիրահարված է. ըստ Heatword-ի ինսայդերների՝ հոլիվուդյան դերասանուհին խենթանում է ամերիկացի դերասան Ջոն Համմի համար, որն առավել հայտնի է Mad Men հեռուստասերիալում իր դերով։ Հետաքրքիր է, որ հայտնիները հանդիպել են տարիներ առաջ։ Խոսակցություններ կան, որ Ջենիֆերն դեռևս այն ժամանակ հասկացել է, որ իրեն դուր է գալիս Ջոնը: Սակայն նրանք չեն կարողացել հարաբերություններ հաստատել իրենց զբաղվածության պատճառով։ 

Սակայն Ջենիֆերը չի հուսահատվում։ Խոսակցություններ կան, որ դերասանուհին, որը The Morning Show-ի գործադիր պրոդյուսերն է, պնդել է, որ  նախագծի երրորդ սեզոնում նկարահանեն Ջոնին: 

«Ջենը հույս ունի ընկերանալ Ջոնի հետ, իսկ հետո սպասել և տեսնել, թե ինչպես կզարգանա դինամիկան նրանց միջև: Նա ցանկանում է կառուցել այն կայծը, որը նախկինում զգացել է»,- հավելել է աղբյուրը։