Ալեք Բոլդուինի հղի կինը նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում

LOS ANGELES, CA - JANUARY 27: Hilaria Baldwin (L) and Alec Baldwin attend the 25th Annual Screen Actors Guild Awards at The Shrine Auditorium on January 27, 2019 in Los Angeles, California. 480543 (Photo by Mike Coppola/Getty Images for Turner)

Ալեք և Հիլարիա Բոլդուիններն իրենց ընտանիքում նոր համալրման են սպասում։ Զույգը շուտով կունենա յոթերորդ երեխան։ Իսկ այս ընթացքում դերասանի կինը երկրպագուներին հպարտությամբ ցուցադրում է իր գեղեցիկ կարգավիճակը։ Հիլարիան նախօրեին սոցցանցերում հրապարակել է մի քանի կադր անկեղծ ֆոտոշարքից։

Նկարներն արվել են նյույորքաբնակ լուսանկարիչ Էբի Դրաքերի կողմից, ում աշխատանքը մի քանի անգամ ցուցադրվել է Vogue-ում: Սև ու սպիտակ կադրերում Բոլդուինի կինը կեցվածք է ընդունում հազիվ նշմարվող ներքնազգեստով։ Լուսանկարները շատ նուրբ են ստացվել։ Երկրպագուները չեն կարողացել անտարբեր անցնել նման բովանդակության կողքով: Համացանցի օգտատերերը բազմաթիվ հաճոյախոսություններ են թողել մեկնաբանություններում ու հիացել կնոջ գեղեցկությամբ։

Նշենք, որ Հիլարիայի համար սա կլինի յոթերորդ երեխան, իսկ Ալեքի համար՝ ութերորդը։ Դերասանը դուստր ունի նախորդ ամուսնությունից։