34-ամյա «Կենդանի Քենը»՝ Ռոդրիգո Ալվեսը, ով հայտարարել է, որ մինչև 50 տարեկան մտադիր է փոխել սեռը, շարունակում է իր նորություններով զարմացնել երկրպագուներին:
Ալվեսը դարձել է պրոֆեսիոնալ դիմահարդար և ստացած հմտություններն առաջին հերթին դրսևորում է հենց իր վրա՝ ներկայացնելով իր ինստագրամյան էջում դիմահարդարման հետաքրքիր ու նորաձև տարբերակներ:
Ռոդրիգո Ալվեսն արդեն մի քանի ամիս է, ինչ պայքարում է մեծահարուստ հոր դեմ, ով որոշել է զրկել որդուն ժառանգությունից՝ չընդունելով նրա սեռական ոչ ավանդական կողմնորոշումները:
«Կենդանի Քենի» հայրը խոստացել է որդուն ներել ամեն բան, եթե վերջինս դադարեցնի իր կերպարանափոխությունները:
Սակայն Ալվեսը ոչ միայն չի պատարստվում լսել հորը, այլ նաև ևս մեկ նորություն ունի նրա համար. Ռոդրիգեսն իր մտերիմներին և լրագրողներին խնդրել է այսուհետ իրեն անվանել Ջեսիկա և կիսվել է, որ շուտով կդիմի սեռը փոխելու վիրահատության: