Ամենաանսովոր անակնկալը. Քեյթ Մոսը պատմել է, թե ինչպես է Ջոնի Դեփն իրեն ադամանդե վզնոց նվիրել

Քեյթ Մոսը նոր հարցազրույց է տվել բրիտանական Vogue-ին, որում պատմել է մի հուզիչ դեպք Ջոնի Դեփի հետ 90-ականների սիրավեպից։ Պարզվում է, որ հենց Ջոնի Դեփն է իրեն տվել իր կյանքի առաջին ադամանդները։ Դերասանը Քեյթ Մոսին շքեղ վզնոց է նվիրել, սակայն դա արել է շատ անսովոր կերպով:

Մի օր նրանք գնացել են ռեստորան՝ ռոմանտիկ ընթրիքի, որտեղ Ջոնի Դեփը որոշել է իր ընկերուհուն նվեր անել։ «Մենք պատրաստվում էինք ընթրելու, և նա ասում է. «Ես ինչ-որ բան կա հետույքիս մոտ, կարո՞ղ ես նայել»: Ձեռքս մտցրի նրա տաբատի մեջ ու հանեցի ադամանդե վզնոցը»,- պատմել է Քեյթ Մոսը։