Հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը, ով նաև ռեփեր Միշոյի նշանածն է, բավականին պասիվ է իր ինստագրամյան էջում։ Սոնան, ով ապրում և աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վերջերս Հայստան էր վերադարձել։ Հաղորդավարուհին իր միկրոբլոգում լուսանկարներ էր տեղադրել Ջերմուկից, ինչպես նաև Ազատության հրապարակից։
Եվ ահա Սոնան կրկին նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարում հաղորդավարուհին սպիտակ, երկարափեշ զգեստով է, կերպարը լրացնում են սև, փոքր պայուսակը և ակնոցը, որպես աքսեսուար կրում է ապարանջաններ, վզնոց և մատանիներ։
«Սեպտեմբերի մեջ միշտ ինչ-որ դեպրեսիվ բան է եղել․․․ միգուցե, որովհետև փոքր ժամանակ դա նշանակում էր, որ արձակուրդներն ավարտված են և դպրոց վերադառնալու ժամանա՞կն է»,- լուսանկարին կից գրել է Սոնա Հովհաննիսյանը։