Տեր և տիկին Աֆլեքներ. Ջեյ Լոն շքեղ պսակադրությունից նոր լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել իր և Բեն Աֆլեքի շքեղ պսակադրությունից, որը կայացել է Ջորջիայում՝ Աֆլեքի՝ 8,9 մլն դոլար արժողությամբ առանձնատանը:

«Տեր և տիկին Աֆլեքներ: Երբ նա տեսավ, որ հայտնվեցի աստիճանների վերևում… դա և՛ բացարձակ իմաստալից էր, և՛ անհավանական, ինչպես ամենալավ երազը, որտեղ այն ամենը, ինչ ուզում ես, երբեք չարթնանալն է»,-լուսանկարներին կից գրել է Լոպեսը:

Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի շքեղ հարսանիքը դարձել է տարվա ամենաշատ քննարկված և սպասված իրադարձություններից մեկը։ Նախ սիրահարները փակ արարողություն են կազմակերպել Լաս Վեգասում՝ միայն ամենամտերիմների մասնակցությամբ, իսկ ավելի ուշ կազմակերպել են շքեղ տոնակատարություն։

Լոպեսն ունեցել է երեք հարսանյաց զգեստ։ Եվ դրանցից յուրաքանչյուրը բացառապես նրա համար կարել են Ralph Lauren-ի դիզայներները։