Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երգիչ Սևակ Ամրոյանը «Ինստագրամ»-ի story բաժնում լուսանկար է հրապարակել Սերժ Թանկյանի հետ՝ հետևյալ գրառմամբ. «Բարի գալուստ տուն, եղբայր»:

Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը կանցկացվի STARMUS VI փառատոնը, որին մասնակցելու է նաև Սերժ Թանկյանը: