Հայտնի է Արուսիկ Տիգրանյանի առաջնեկի սեռը. նա լուրն ամուսնուն հայտնել է տեսազանգի միջոցով

Հաղորդավարուհի, դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը հայտնել է առաջնեկի սեռը. նա և ամուսնինը` Հարութ Աբրահամյանը, դուստր են ունենալու:

Արուսն ամուսնուն լուրը հայտնել է տեսազանգի միջոցով, քանի որ վերջինս երկրում չէ: Հաղորդավարուհին ավելի վաղ ասել էր, որ ամսուսինը հիմա Իսպանիայում է` գործուղման:

«Մենք սպասում ենք նրան»,- Ինստագրամում հրապարակված տեսանյութին կից գրել է հաղորդավարուհին: