Տարիներ առաջ Մարգարիտա Գրաչևայի մասին խոսում էին բոլոր ռուսական լրատվամիջոցները: Աղջիկը հայտնի էր դարձել իր հետ կատարված դժբախտության պատճառով:
Իմանալով, որ կինը ցանկանում է ամուսնալուծվել՝ Մարգարիտայի խանդոտ ամուսինը նրան առևանգում է, տանում է անտառ և կացնով կտրում է երկու ձեռքը: Մարգարիտայի մեկ ձեռքը բժիշկները կարողանում են վերականգնել՝ մաս առ մաս կրկին հավաքելով, իսկ մյուսը փրկել չի հաջողվում:
Մարգարիտան, ով նրա երկու երեխաների մայրն էր, ոչ միայն կարողանում է վերականգնվել այդ պատահարից հետո, այլ նաև ձեռք է բերում նոր մասնագիտություն:
Աղջիկն այսօր պահանջված մոդել է և բազմաթիվ առաջարկներ է ստանում տարբեր բրենդների և դիզայներների կողմից:
«Այդ դժբախտությունից հետո իմ կյանքը շատ փոխվեց: Իհարկե, կցանկանայի, որպեսզի դա վատ երազ լիներ, սակայն հիմա արդեն համակերպվել եմ կատարվածի հետ»,- անկեղծանում է Մարգարիտան:
Անցել է երկու տարի, բայց դատարանը դեռ չի որոշել՝ քանի տարվա ազատազրկման է ենթարկելու նրա ամուսնուն: Աղջիկը սարսափում է՝ մտածելով, որ ազատ արձակվելուց հետո խանդոտ ամուսինը կվերադառանա և այդ անգամ նրան արդեն ոչ ոք ու ոչինչ չի փրկի: