Վիկտորյա Բեքհեմի ու Նիկոլա Պելցի կոնֆլիկտից նոր մանրամասներ են հայտնի դարձել. մենք ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամեն ինչ սկսվել է դեռ հարսանիքից առաջ, երբ Բրուքլին Բեքհեմի կինը հրաժարվել է Victoria Beckham-ի հարսանյաց զգեստ կրելուց՝ հօգուտ Valentino Couture-ի, քանի որ ատելյեն չի կարողացել նրա համար ճիշտ հանդերձանք ստեղծել: Բայց պարզվում է, որ ամեն ինչ մի փոքր այլ է։
«Նիկոլան ի սկզբանե չէր պատրաստվում Վիկտորյայից զգեստ կրել։ Նա շատ տաղանդավոր դիզայներ ընկերներ ունի»,- Daily Mail-ին ասել է ընտանիքի մտերիմ ընկերուհին՝ հավելելով, որ հարազատների հարաբերություններն էլ ավելի են վատանում։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Հարսնացուն անգամ լաց է եղել, բայց ոչ երջանկությունից… «Նա հարսանիքի կեսից փախել է մայրիկի ու քրոջ հետ ու լաց եղել»,- պատմել է ինսայդերը։ Եվ ամեն ինչ այն պատճառով, որ Վիկտորյան մոր և տղայի պարի համար ընտրել է այն երգը, որի ներքո Նիկոլան ցանկանում էր պարել ամուսնու հետ։ Զույգն այդ մասին իմացել է ամենավերջին պահին։
«Բրուքլինն իրեն շատ վատ էր զգում մոր պատճառով։ Վիկտորյան կարծում է, որ Նիկոլան երես առած երեխա է»,- ասել է ինսայդերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրուքլին Բեքհեմը հերքել էր կնոջ և մոր միջև տարաձայնությունները:
