Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը մտածում են ևս մեկ երեխա ունենալու մասին. ԶԼՄ

Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից էին։ Չնայած այն հանգամանքին, որ նրանց հարաբերությունները կատարյալ էին թվում, նրանք, այնուամենայնիվ, բաժանվեցին։ Աստղերը պատճառներ չեն նշել։ Բայց Իրինան բազմիցս խոստովանել է, որ նախկին սիրելիի հետ ընկերական հարաբերությունների մեջ է մնացել։

Վերջերս Իրինան ու Բրեդլին միասին հանգստի էին գնացել ու նույնիսկ չեն թաքցրել դա։ Մոդելը կիսվել է լուսանկարներով, որոնցում ինքն ու իր նախկին սիրելին կեցվածք են ընդունել ծովափին։ Իհարկե, երկրպագուները ենթադրում էին, որ սա վերամիավորման ակնարկ էր: Եվ թվում է, թե այս անգամ նրանք ճիշտ էին:

Page Six-ի ինսայդերները պնդում են, որ Իրինան և Բրեդլին կարող են վերամիավորվել: Իբր համատեղ արձակուրդից հետո աստղերը սկսել են մտածել կրկին միասին լինելու մասին։ Ավելին, աղբյուրը պնդում է, որ մոդելն ու դերասանը կարող են ևս մեկ երեխա ունենալ։

«Դա իսկական ընտանեկան արձակուրդ էր, և նրանք մտածում են նորից միասին լինելու մասին: Նրանք [Բրեդլին և Իրինան] լուրջ սիրավեպ չեն ունեցել, երկուսն էլ երազում են ևս մեկ երեխա ունենալու մասին»,- պատմել է զույգին մոտ կանգնած ինսայդերը։

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Զույգը դուստր ունի՝ Լեան։