Զեփյուռ Բրուտյանը խոսել է Պավել Պրիլուչնիի հետ հարսանիքի մասին. «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես հեքիաթում»

Օգոստոսի վերջին Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը պաշտոնապես ամուսնացան։ Նորապսակները շքեղ տոնակատարություն են կազմակերպել մերձմոսկովյան Օդինցովոյի «Ռոտոնդա» վիլլայում։ Ավելի վաղ նրանք օրինականացրել էին իրենց հարաբերությունները, սակայն դրանից հետո որոշել են իսկական տոն կազմակերպել։

Զույգը ծանոթացել է «В клетке» սերիալի նկարահանումների ժամանակ, երբ դերասանը դեռ ամուսնացած էր Ագաթա Մուցենիեցի հետ։ Ինքը՝ Պրիլուչնին, վերջերս տված հարցազրույցում խոստովանել է, որ դերասանուհին իրեն անմիջապես դուր է եկել, բայց նրանց միջև հարաբերությունները սկսվել են շատ ավելի ուշ։ Ի դեպ, ռուսական կինոյի աստղի նախկին կինն արդեն մեկնաբանել է իր նախկին ամուսնու հարսանիքը։

Իսկ նախօրեին ինքը՝ Զեփյուռ Բրուտյանը, վերջապես խոսել է տոնակատարությունից հետո իր հույզերի մասին։ «Ես միշտ հավատացել եմ սիրուն. և ես այն միշտ այսպես եմ պատկերացրել։ Բայց ինձ թվում էր, որ դա միայն ֆիլմերում և գրքերում է լինում։ Եվ հետո ամեն ինչ տեղի ունեցավ, ինչպես հեքիաթում: Ես շատ շնորհակալ եմ ճակատագրին։ Հիմա ես կարող եմ գրել այդ մասին, խոսել դրա մասին և ի սրտե հավատում եմ, որ կարող եմ ստեղծել իմ սեփական վեպը՝ հույզերով ու ապրումներով լի էջերով, մանկական ծիծաղով միախառնված խելագարությամբ»,- հետևորդների հետ կիսվել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ վերջերս Hello!-ին տված հարցազրույցում: Պավելը խոստովանել է, որ չի ցանկացել ամուսնանալ։ «Ես այլևս չէի պատրաստվում ամուսնանալ, բայց երբ հանդիպեցի Զեփյուռին, անմիջապես հասկացա, որ սա բացարձակապես իմ մարդն է թե՛ մտածելակերպով, թե՛ բնավորությամբ, թե՛ կենսական արժեքներով։ Ճիշտն ասած, առաջին օրը ես պատրաստ էի ամուսնության առաջարկություն անել նրան, բայց որոշեցի սպասել ևս երկու օր։ Եվ երբ ես եկա նրա ծնողների մոտ, ես արդեն հազար տոկոսով համոզված էի, որ ամեն ինչ լուրջ է»,- ասել էր Պավել Պրիլուչնին: