Ինչ տեսք ունի 55-ամյա Պամելա Անդերսոնն առանց դիմահարդարման

Համացանցը շարունակում է հիանալ 55-ամյա Պամելա Անդերսոնի առանց դիմահարդարման լուսանկարներով։ Վերջերս 90-ականների իկոնան ու սեքս խորհրդանիշը նախընտրում է բնականությունը, իսկ պապարացիներն իրենց հերթին առիթը բաց չեն թողնում ֆիքսելու դերասանուհու նոր ելքը։

Նախօրեին նրան Կալիֆորնիայի փողոցներում բռնացրել էին տոտալ սպիտակ կերպարով, որը վերջին շրջանում նա չի փոխում։ Պամելան համադրում է ազատ բազային շապիկը սպիտակ տաբատի հետ (ի դեպ, սեզոնի բացարձակ թրենդը): Բայց ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր ոչ թե նրա լուքի, այլ հենց իր վրա։

Աստղը զբոսանքի է գնացել բացարձակապես առանց կամ շատ թեթև դիմահարդարման, որը նրբորեն ընդգծում է նրա բնական գեղեցկությունը։