Վիկտորյա Բեքհեմը չի կարողանում տեսնել որդուն՝ նրա կնոջ հետ կոնֆլիկտի պատճառով

Բեքհեմների ընտանիքում կոնֆլիկտները գնալով ավելի հանրային են դառնում։ Վերջերս համացանցում ակտիվորեն քննարկվում էր Վիկտորյա Բեքհեմի և նրա հարսի՝ Նիկոլա Պելցի միջև վեճը։ Ասում են, որ նրանք չեն սիրում միմյանց, սակայն այս վերաբերմունքի պատճառները դեռ հայտնի չեն։

Ոմանք ենթադրում են, որ Դևիդ Բեքհեմի կինը բարկացել է իր որդու հարսնացուի վրա՝ Victoria Beckham հարսանեկան զգեստը չկրելու համար, Վիկտորյան նախապատվությունը տվել էր Valentino Couture-ին: Ինքը՝ Բրուքլին Բեքհեմը, փորձել է հրապարակայնորեն հերքել կոնֆլիկտի մասին լուրերը, սակայն նրա սիրելին պարբերաբար թեժացնում է այդ բամբասանքները։

Եվ պարզվում է, որ նրանց ընտանիքում իսկապես կոնֆլիկտներ կան։ Ոչ վաղ անցյալում Daily Mail-ի աղբյուրները հայտնել էին, որ Վիկտորյա Բեքհեմը մոտ հինգ ամիս չի տեսել որդուն հենց Նիկոլայի հետ վատ հարաբերությունների պատճառով։ Նա իսկապես վշտացած է, և որդու կնոջ հետ հաշտվելու բոլոր փորձերը ապարդյուն են։