263 կիլոգրամանոց տղամարդը մեկուկես տարում նիհարել է 140 կգ-ով. նա բացահայտել է հաջողության գաղտնիքը

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի բնակիչը, ով կշռում էր 263 կիլոգրամ, մեկուկես տարվա ընթացքում նիհարել է գրեթե 140 կգ-ով՝ քայլելու, մարզվելու և շաքարավազից հրաժարվելու շնորհիվ։ Նրա հաջողության գաղտնիքը բացահայտել է 9 Now-ն։

49-ամյա Էնդրյու Ռոբսոնը ճարպակալման գագաթնակետին կշռում էր 263 կիլոգրամ և անընդհատ տառապում էր դրանից։ Ավստրալացուց 20 րոպե էր պահանջվում գուլպաները և կոշիկները հագնելու համար, քանի որ նա չէր տեսնում սեփական ոտքերը: «Ես ինքնաթիռներում կոտրել եմ նստատեղերը, և մարդիկ ինձ նախատում էին ամենատարբեր բառերով», – ասում է տղամարդը:

Ավստրալացին հիշում է, որ կարող է ամբողջ օրն արագ սնունդ ուտել և գարեջուր խմել։ Նա սիրում էր պաղպաղակ, չիփսեր և շոկոլադ։ Բժիշկը նրան ասել է, որ եթե չփոխի իր ապրելակերպը, շուտով կմահանա։ Միայն այդ ժամանակ Ռոբսոնը որոշեց նիհարել։

Նա սկսեց իր մոր՝ Քեյթի հետ փոքրիկ զբոսանքներից, իսկ հետո զբոսանքները հասցրեց օրական մեկ ժամի։ Տղամարդը սննդակարգից ամբողջությամբ հանել է շաքարը և սկսել է այցելել մարզասրահ։

Ռոբսոնն ընդգծել է, որ նիհարելու գործընթացը հեշտ չի եղել, սակայն իրեն աջակցել են ընկերներն ու մարդիկ սոցիալական ցանցերում։ Մեկուկես տարվա ընթացքում տղամարդը կորցրել է իր քաշի կեսից ավելին՝ առանց դեղորայքի կամ վիրահատության դիմելու։ Այժմ Ռոբսոնը կշռում է 120 կիլոգրամ և վերջապես իրեն երջանիկ է զգում։

Տղամարդը շեշտել է, որ նիհարելը հեշտ չէ, բայց քանի որ նա կարողացել է դա անել, ուրեմն բոլորը կարող են։ Նա նաև նշել է, որ ցանկանում է ոգեշնչել այլ մարդկանց՝ իրենց կյանքն ավելի լավը դարձնելու համար։

Աղբյուր` Panorama.am