Ադրիանա Լիման երրորդ անգամ մայր է դարձել

Սուպերմոդել Ադրիանա Լիման և Անդրե Լեմերսը ծնողներ են դարձել. Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը որդի է ունեցել, որին անվանակոչել են Սյան։ «Cyan-ը գույն է կանաչի և կապույտի միջև տեսանելի լույսի սպեկտրում: Ինչպես նաև Բորա Բորայում և Մալդիվներում ջրի գույնը՝ տեղեր մեր երազանքների ցանկում: Cyan-ն այժմ մեր սիրելի գույնն է… մեր տղայի աչքերի գույնը»,- գրել է Լիման սոցցանցում։

Ի դեպ, փետրվարին էր Ադրիանա Լիման հայտարարել ընտանիքում համալրման մասին։ Այս մասին Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը հայտնել է իր անձնական աքաունթում՝ TikTok-ում տեսանյութ հրապարակելով։

Հիշեցնենք, որ զույգը հաստատել է իրենց սիրավեպը անցյալ տարի՝ միասին հանդես գալով Վենետիկի 78-րդ կինոփառատոնում։ Մինչ Լեմերսի հետ հարաբերությունները բրազիլացի մոդելն ամուսնացած էր բասկետբոլիստ Մարկո Յարիչի հետ։ Սակայն 2016 թվականին զույգը բաժանվել է 9 տարվա ամուսնությունից հետո։ Այնուամենայնիվ, նրանք շարունակում են միասին մեծացնել երկու դուստրերին՝ Վալենտինային և Սիեննային։