Օրվա լուսանկարը. Քարդի Բին և Օֆսեթն՝ իրենց երեխաների հետ կատարյալ ընտանեկան կերպարով

Այս կադրերը միանշանակ արժանի են «Օրվա լուսանկար» կոչմանը։ Քարդի Բին կիսվել է իր ընտանիքի բոլոր անդամների գեղեցիկ կադրերով: Ռեփ-արտիստուհին ամուսնու՝ Օֆսեթի, գրեթե մեկ տարեկան փոքրիկ Ուեյվի, երկու տարեկան դստեր՝ Կալչեի, Ջորանի (12), Կոդի (9) և Կալիա Մարիի (7) հետ, ի դեպ, վերջին երեք երեխաները ծնվել են ռեփերի նախորդ հարաբերություններից:

Լուսանկարում աստղային ընտանիքը ցուցադրում է ընտանեկան կերպարի կատարյալ օրինակ՝ Denim Tears ապրանքանիշը հատուկ նրանց համար պատրաստել է համատեղ մինի հավաքածու։

Հիշեցնենք, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնացած են գրեթե չորս տարի, թեև զույգն ունեցել է իրենց վերելքներն ու վայրէջքները: Երգչուհին հրապարակավ Օֆսեթին մեղադրել է ամուսնության ժամանակ դավաճանության մեջ։ Երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերին։ Ավելի ուշ Քարդին ի վերջո փոխել է իր միտքը և հետ վերցրել իր ամուսնալուծության հայցը 2020 թվականի նոյեմբերին: