«Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ». Մինելի

Սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսն առաջին անգամ աշխարհահռչակ Մինելիին և Ուիլլի Ուիլյամին լսելու հնարավորություն ուներ։ Ամբողջ աշխարհում մեծ մասսայականություն ունեցող արտիտսները Երևանի սրտում՝ «Սպարտակ» մարզահամալիրում,  իրենց համաշխարհային հիթերը հնչեցնելու հնարավորություն ունեցան։

Մինելլին և Ուիլի Ուիլյամը Երևանում ելույթ են ունեցել Coca-Cola Music Fest Armenia-ի շրջանակներում։ Միջազգային փառատոնն ամեն տարի տեղի է ունենում աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում այն անցկացվում էր առաջին անգամ։  Ըստ կազմակերպիչների՝  այն շարունակական բնույթ է կրելու, ավելին՝ մյուս տարի նախատեսում են փառատոնը մի քանի օր անկացնել։

Tert.am.life-ի հետ զրույցում Unity Production Armenia համահիմնադիր Ալեքսանդր Մհերյանը, ով միջոցառման կազմակերպիչներից է, ներկայացրեց, թե ինչով էր պայմանավորված հենց այս արտիստների ընտրությունը․

«Շատ մտավուխությունների ունեինք, քանի որ այս ձևաչափով և այս մասշտաբով փառատոն Երևանում դեռ չէր եղել։ Մենք այս ձևով փորձում ենք նաև քարոզել որակյալ երաժշտություն։ Բոլոր արտիստները երգել են  կենդանի կատարմամբ։ Մինելիին էլ ըտրել ենք, քանի որ նա այս մեկ տարվա ընթացքում ամենաթրենդային երգչուհիներից մեկն է, իսկ ինչ վերաբերում Ուիլի Ուիլյամին, վերջինս շատ է հանդես գալիս փառատոններում։ Ինչ վերաբերում է հայ արտիստներին, ապա ընտրել ենք նրանց, ովքեր այսօր շատ մասսայական են, ինչպես նաև նոր դեմքերի, ովքեր ևս հիթերի կատարողներ են»։

Նշենք, որ փառատոնի ընթացքում Մինելին և Ուիլլի Ուիլյամը նաև լրագրողների հետ զրուցելու հնարավորություն ունեցան։

«Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ: Մի փոքր հուզված եմ, բայց նաև ուրախ, որ այսքան շատ մարդ կա:  Նախքան մեկնել ժամանակ ունեմ շրջելու քաղաքում: Արդեն եղել ենք «Արարատ» թանգարանում: Ի դեպ, ես կոնյակի սիրահար եմ: Եղել ենք նաեւ մի ռեստորանում, որտեղ համտեսել ենք ավանդական ուտեստներ. մի խոսքով, հրաշալի ժամանակ ենք անցկացնում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Մինելին:

Ուիլի Ուիլյամն էլ լրագրողների հետ զրույցում փորձեց խոսել նաև հայերեն։

«Այստեղ հրաշալի ընդունելության եմ արժանացել: Ցավոք` հնարավորություն չեմ ունենա շատ բան տեսնելու, բայց կարծում եմ` հաջորդ անգամ կստացվի: Հուսով եմ` մարդիկ հաճույք կստանան այս համերգից, որովհետեւ մենք դրա համար ենք այստեղ եկել: Ուզում եմ պարենք, ու վստահ եմ`այդպես էլ կլինի»,-նախքան ելույթն ասաց երգիչը։

Ուիլի Ուիլյամն էլ լրագրողների հետ զրույցում փորձեց խոսել նաև հայերեն։

«Այստեղ հրաշալի ընդունելության եմ արժանացել: Ցավոք` հնարավորություն չեմ ունենա շատ բան տեսնելու, բայց կարծում եմ` հաջորդ անգամ կստացվի: Հուսով եմ` մարդիկ հաճույք կստանան այս համերգից, որովհետեւ մենք դրա համար ենք այստեղ եկել: Ուզում եմ պարենք, ու վստահ եմ`այդպես էլ կլինի»,-նախքան ելույթն ասաց երգիչը։