Ջորջ Մարտինը նշել է «Գահերի խաղում» իր չսիրած տեսարանները

Ջորջ Մարտինը խոստովանել է, որ իրեն դուր չի եկել «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկու տեսարան, որոնք նկարահանվել են իր ստեղծագործությունների հիման վրա, հայտնում է The Hollywood Reporter-ը։

«Սերիալի բոլոր ութ սեզոններում իմ ամենաքիչ սիրելի տեսարանն այն է, երբ Ռոբերտը գնում է որսի: Չորս տղամարդ նիզակներով քայլում են անտառով։ Նա չպետք է երեք ընկերների հետ նիզակներով քայլի անտառով՝ վայրի խոզի հետ հանդիպելու ակնկալիքով»,- վրդովվել է Մարտինը։

Նա ասել է, որ գիրքը չի նկարագրում Ռոբերտ Բարաթեոնի որսի տեսարանը։ Սակայն, ըստ գրողի, արքայական որսը պետք է ավելի «շքեղ» լինի. Մարտինը կարծում է, որ այս տեսարանում պետք է ներկա լինեին շներ, թագավորական վրաններ, շատ տղամարդիկ։ Գրողն ափսոսում է, որ «Գահերի խաղում» նույնիսկ «շչակ չեն փչել»։

Հեղինակին դուր չի եկել նաև ասպետական մրցաշարի տեսարանը։ Նա նշել է, որ ուղղել է «Վիշապի տունը» սերիալի այն դրվագները, որոնք իրեն զայրացրել են «Գահերի խաղում»։

Մարտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում էր «Գահերի խաղի» առնվազն 10 սեզոն: