Սալմա Հայեկը 56-ամյակը նշել է զբոսանավի վրա՝ բիկինիով պարելով

Մեքսիկական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկը նշել է իր 56-ամյակը:

Հոլիվուդյան դերասանուհին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ նա զբոսանավի վրա է։ Տեղադրված կադրերում հեռուստաաստղը երգում է՝ միաժամանակ պարային շարժումներ կատարելով կարմիր գույնի բիկինիով։

«Շնորհավոր իմ ծնունդը»,- գրել է Հայեկը։ Գրառումը հավաքել է ավելի քան վեց միլիոն դիտում։