Բիլլի Այլիշը ցույց է տվել իր նիհարելու արդյունքները

Ամռան սկզբին Բիլի Այլիշը բաժանվեց իր ընկերոջից՝ Մեթյու Թայլեր Ուորթից։ Լրագրողներին դեռ չի հաջողվել պարզել նրանց բաժանման պատճառը, իսկ իրենք՝ նախկին սիրեկանները, դա չեն մեկնաբանում։ Դրանից հետո երկրպագուները սկսեցին նկատել, թե ինչպես է Բիլլին կտրուկ նիհարում։ Պապարացիների յուրաքանչյուր լուսանկարում երգչուհին ավելի նիհար է երևում։ Շատերը ենթադրում են, որ բաժանման հետ կապված սթրեսը կարող է ազդել Բիլլիի ապրելակերպի վրա:

Նախօրեին նրան նկատել էին մոդել Կայա Գերբերի ծննդյան օրվան նվիրված երեկույթի ժամանակ։ Իսկ Բիլլին ուղղակի անճանաչելի էր։ Նա իր իրանն ընդգծել է կորսետային վերնաշապիկով, որը համադրել է մինի կիսաշրջազգեստի և ժանյակավոր բարձրաճիտ կոշիկների հետ։ Որպես աքսեսուար երգչուհին ընտրել է Off-White պայուսակ։

Նշենք, որ Բիլլին բազմիցս բարձրացրել է իրեն չընդունելու և բոդիշեյմինգի թեման (քանի որ, ըստ երգչուհու, ինքը գրեթե ամեն օր բախվում է դրան): «Ահա ձեզ համար մի սենսացիա. ես երբեք ինձ ցանկալի չեմ զգացել: Երբեմն հագնվում եմ տղայի պես, երբեմն՝ սնոբ աղջկա պես։ Հաճախ ես ինձ թակարդում եմ զգում, որը ես ստեղծել եմ իմ ձեռքերով: Երբեմն ինձ թվում է, որ ուրիշներն ինձ պարզապես որպես կին չեն ընկալում»,- դժգոհել է Բիլլին։