Երգչուհի Մանիժան և ռեժիսոր Լադո Կվատանիան ամուսնացել են

Երգչուհի Մանիժան և ռեժիսոր Լադո Կվատանիան ամուսնացել են։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայում՝ Նիկոլինա Գորայում, այս մասին Քսենյա Սոբչակը պատմել է իր «Արյունոտ տիկին» տելեգրամյան ալիքում։

«Արարողությունն կայացավ, փոխանակվեցին մատանիներով, սերը կհաղթի»,-գրել է Սոբչակը:

Զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ անցյալ տարվա գարնանը՝ 2021 թվականին կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ, որի ժամանակ Մանիժան ներկայացնում էր Ռուսաստանը։  Նրա բեմադության հեղինակը Լադո Կվատանիան էր։ Ռեժիսորը հայտնի է նաև իր այլ գործերով. օրինակ՝ տեսահոլովակներ է նկարահանել Օքսիմիրոնի, Հասկիի, Լենինգրադի խմբի և այլոց համար։ Վերջերս նա համատեղ տեսահոլովակ է նկարահանել երգչուհի Քարդի Բիի, ռեփերներ Քանյե Ուեսթի և Լիլ Դուրկի համար։