Քիմ Քարդաշյանը բաժանվելուց հետո առաջին անգամ խոսել է Փիթ Դևիդսոնի մասին

Նախօրեին Interview Magazine-ում հրապարակվել էր Քիմ Քարդաշյանի հարցազրույցը։ Աստղն առաջին անգամ խոսել է իր նախկին ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի մասին, ում հետ նրանք բաժանվել են օգոստոսի սկզբին՝ ինը ամիս հանդիպելուց հետո։ Եվ, ըստ երևույթին, նրանք խաղաղ են բաժանվել, և Քիմը նրան միայն լավ է հիշում։

«Նա լավիկն է։ Նա իսկապես շատ դրական մարդ է»,- ասել է Քիմը։

Նշենք, որ ինքը՝ Փիթ Դևիդսոնը, ցավոտ է տանում ռեալիթի աստղի հետ բաժանումը։ Պարզվում է, որ նա շտապել է ամուսնության հարցում… Հաղորդվում է, որ կատակերգուն ամուսնության առաջարկություն է արել Քիմին՝ դրանով իսկ վանելով աստղին։ «Ամեն ինչ շատ արագ եղավ: Քիմը ցանկանում էր դանդաղեցնել ամեն ինչ, դրա փոխարեն Փիթն առաջարկություն արեց նրան: Նա դատարկված է։ Բոլորը նրան զգուշացնում էին, որ իր քայլերը կհեռացնեն Քիմին, բայց նա չլսեց», – հայտնում են աղբյուրները:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի սիրավեպը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նրանք համբուրվեցին SNL շոուի եթերում։ Մինչ այդ Քիմն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ, որից վերջնականապես բաժանվեց մարտի սկզբին։