Ջասթին Բիբերը չեղարկել է շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով

Ջասթին Բիբերը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է իր Justice World Tour-ը։ Նա պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ խոստովանել է, որ իր ֆիզիկական և հոգեկան վիճակը թույլ չի տալիս շարունակել ելույթները։ Այժմ նա ժամանակավոր դադար է վերցնում ապաքինվելու համար։

«Ես ձեզ ավելի վաղ ասացի, որ ես ունեի Ռեմսի-Հանթի համախտանիշ, երբ դեմքս մասամբ կաթվածահար էր: Այս հիվանդության պատճառով ես չեմ կարողանում շարունակել իմ շրջագայությունը։ Հանգստացա, խորհրդակցեցի բժիշկների հետ, որից հետո գնացի Եվրոպա ելույթ ունենալու։ Ես վեց համերգ տվեցի, և դրանից տուժեց իմ վիճակը: Երբ վերջին անգամ հեռացա բեմից, հոգնածությունը պատեց ինձ, և ես հասկացա, որ իմ առողջությունը պետք է լինի իմ առաջնահերթությունը։ Այսպիսով, ես ընդմիջում եմ վերցնում: Ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց ես պետք է հանգստանամ և վերականգնվեմ»,- ասել է արտիստը։

Հիշեցնենք, ոչ վաղ անցյալում Ջասթին Բիբերի մոտ ախտորոշվել էր Ռեմսի-Հանթի համախտանիշը։ Սա հերպեսի զոստերի ձև է, որն ազդում է դեմքի նյարդի վրա՝ առաջացնելով լսողության կորուստ և ուժեղ ցավ: