Ինչպես գիտենք՝ երգչուհի Զարուհի Բաբայանը այժմ գտնվում է ՌԴ-ում։ Երգչուհին այնտեղ է աղջկա՝ Սոֆի Դևոյանի պատճառով, աղջիկը ուսումը որոշել է շարունակել Մոսկվայում։ Զարուհին նոր, բավականին զվարճալի լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Նկարներում երգչուհին հայտնվել է «հսկաների աշխարհում»։ «Ժամանակն անցնում է, իսկ ես այդպես էլ չեմ սովորում, որ վտանգավոր բաներից պետք է հեռու մնալ»,- գրել է երգչուհին նկարների մեկնաբանության դաշտում։