Մահացել է «Էմանուել» էրոտիկ ֆիլմի ռեժիսոր Ժյուստ Ժակենը

82 տարեկանում մահացել է «Էմանուել» ֆիլմը նկարահանած ֆրանսիացի կինոռեժիսոր Ժյուստ Ժակենը։ Տեղեկությունը հաղորդում է Huffington Post պարբերականը:

«Ժյուստ Ժակենը մահացել է սեպտեմբերի 6-ին` երկարատև հիվանդությունից հետո Ֆրանսիայի Բրետան երկրամասում»,- հայտնում է պարբերականը։

Ժակենը եղել է զինվորական ֆոտոթղթակից, իսկ հետագայում` լուսանկարիչ Elle, Marie Claire և Vogue ամսագրերում։

Որպես ռեժիսոր համաշխարհային ճանաչում նրան բերել է 1974 թվականին նկարահանված «Էմանուել» լիամետրաժ ֆիլմը։