Ինչո՞ւ է արքայազն Չարլզը վերցրել Կառլ III անունը

Սեպտեմբերի 8-ի կեսօրին կյանքից հեռացավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ով 70 տարի զբաղեցրել էր գահը։ Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հայտարարեց նրա մահվան մասին՝ անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարություն տարածեց, որ իր ավագ որդին՝ 73-ամյա արքայազն Չարլզը, կդառնա նոր թագավոր։ Թագադրման արարողությունը տեղի կունենա Լոնդոնի Սուրբ Ջեյմս պալատում ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, իսկ վարչապետ Լիզ Թրասը նաև հայտարարել է, որ բրիտանական միապետն ընդունել է Կառլ III անունը։ Ինչու՞ արքայազն Չարլզը դարձավ Կառլ:

Իրականում նա չի փոխել իր անունը՝ դա լեզվական ավանդույթի խնդիր է։ Ըստ կանոնների՝ միապետների անունները թարգմանվում են իրենց աստվածաշնչյան տարբերակով, իսկ թարգմանվելիս ստանում են ծագումով մոտ ռուսերեն կամ գերմանական անուն։ Միայն Իսպանիայի և Պորտուգալիայի միապետների անունները չեն թարգմանվում՝ դրանք փոխանցվում են արտագրման միջոցով։ Այսպիսով, Չարլզը դառնում է Կառլ, Ջեյմսը դառնում է Յակով, Լուին` Լյուդովիկ, Ժանը ու Ջոնը՝ Յոհան, իսկ Ուիլյամը՝ Վիլհելմ: