«Թագը» սերիալի նկարահանումները կդադարեցվեն թագուհու մահվան պատճառով

«The Crown» դրամատիկ սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումները կդադարեցվեն թագուհու մահվան պատճառով, հայտնում է Variety-ն։

Բրտանիայի թագուհին մահացել է Netflix շոուի հինգերորդ սեզոնի պրեմիերային ընդառաջ, այն տեղի կունենա նոյեմբերին։ Սերիալում հանդես կգա նոր դերասանական կազմ: Իմելդա Սթոնթոնը կմարմնավորի Եղիսաբեթ թագուհու կերպարը, իսկ Էլիզաբեթ Դեբիցկին՝ արքայադուստր Դիանային։ Օլիվիա Ուիլյամսը նկարահանվել է Կամիլա Փարքեր Բոուլզի դերում, իսկ Ջոնի Լի Միլլերը հանդես կգա վարչապետ Ջոն Մեյջորի դերում։

Թեև մանրամասներ չեն հրապարակվել, բայց հավանական է, որ նոր դրվագները կկենտրոնանան 1990-ականների և 1997-ին արքայադուստր Դիանայի մահվան վրա: Եղիսաբեթ II-ը հրապարակավ չի խոսել «The Crown»-ի մասին։

Բրիտանիայի թագուհին գահ է բարձրացել 1952 թվականին։ Նա մահացավ 96 տարեկանում՝ իր ընտանիքով շրջապատված Բալմորալում՝ Շոտլանդիայի իր պալատում։