Անճանաչելի է դարձել. Մադոննան մազերը կարմիր է ներկել

Մադոննան նույնքան հաճախ է փոխում մազերի գույնը, որքան իր զուգընկերներին։ Դեռ նախորդ շաբաթ փոփ դիվան երկրպագուներին զարմացրել էր իր կերպարով՝ երգչուհին մազերը վարդագույն էր ներկել։ Իսկ արդեն այսօր, նա ցուցադրում է իր հաջորդ կերպարանափոխությունը։

Այժմ Մադոննան վառ կարմիր (рыжий) մազեր ունի։ Անկասկած, այս գույնը իսկապես սազում է նրան: Երկրպագուները հիացած են նոր սանրվածքով` աստղի հրապարակած նոր կադրերում։

Ի դեպ, օրերս Մադոննան ներկայացրել է իր նոր ընկերոջը՝ 23-ամյա Էնդրյու Դարնելին, չնայած հենց այդ շաբաթ նրան կասկածում էին մեկ ուրիշի հետ սիրավեպ ունենալու մեջ: