Վենետիկի փառատոնը մոտենում է ավարտին: Նախօրեին կայացել է«Երաշտը» ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերը խաղացել է Մոնիկա Բելուչին։ Կարծես թե դերասանուհին դեռ հավասարը չունի կարմիր գորգի վրա։
Հանրային ելքի համար Մոնիկան ընտրել է Dolce & Gabbana-ի սև էլեգանտ զգեստ, որը նրբագեղորեն ընդգծել է դերասանուհու կազմվածքը։ Իսկ Cartier-ից ադամանդե զարդերն ու կլատչը կերպարին էլ ավելի վեհություն ու գեղեցկություն են հաղորդել։
Ի դեպ, սեպտեմբերի 30-ին Մոնիկան դառնում է 58 տարեկան։ Դերասանուհին մինչ օրս Հոլիվուդի ամենագեղեցիկ և ազդեցիկ կանանցից մեկն է։



