Բոլոր մարդիկ՝ նրանց էմոցիաները, տրամադրությունը, վարքը վերահսկվում են հորմոններով, վստահ է անդրոլոգ, Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Գեորգի Մսխալայան։ Նա Lenta.ru-ին բացատրել է տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող որոշ տղամարդկանց հաջողության գաղտնիքները։
«Տղամարդկանց և կանանց մոտ հորմոնների մակարդակի տատանումները տեղի են ունենում ցիկլային եղանակով, ասել է Մսխալայան։ Եվ նրանց և մյուսների համար բառացիորեն ամբողջ կյանքը կախված է հորմոնալ տատանումներից: Առավոտյան տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի արտազատման գագաթնակետ է նկատվում, որը օրվա ընթացքում աստիճանաբար նվազում է։ Առողջ տղամարդը չի նկատում ամենօրյա այս տատանումները»,- բացատրել է բժիշկը։
Եթե տղամարդու հիմնական հորմոնի մակարդակը իջնում է նորմայից, տղամարդը սկսում է դրսևորել դյուրագրգռություն, նյարդայնություն, ներքին լարվածություն: Այնուամենայնիվ, եթե հորմոնը ավելանում է կամ բարձրանում է նորմայից, տղամարդը դառնում է հանգիստ, ինքնավստահ և իրեն պահում է ալֆա-տղամարդու պես։
Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի քիչ ագրեսիվ են, բայց ավելի նյարդային։
Բժշկի խոսքով՝ հորմոնները կարող են արմատապես փոխել մարդու կյանքը։ «Հորմոնի բարձր մակարդակ ունեցող տղամարդն առողջ ագրեսիվություն կցուցաբերի»,- պարզաբանել է անդրոլոգը։
«Աղջկա հետ հանդիպելու, իր աշխատանքում ավելիին հասնելու ցանկություն կունենա: Առողջ ագրեսիայի առկայությունը ամենևին չի նշանակում, որ խցանման մեջ հայտնված մարդը դուրս կվազի մեքենայից և կսկսի հարվածել մեկ այլ վարորդի կամ բղավել ուրիշների վրա։ Բայց նա իրեն առաջնորդի պես կպահի ու կպաշտպանի իր տարածքը, ընտանիքին, սիրելիներին»։
Բժիշկը հիշեցրել է, որ ցանկացած հորմոն օրգանիզմում պետք է լինի բավարար մակարդակի։ «Օրինակ, եթե վահանաձև գեղձի հորմոնները բարձրանան, մարդը դյուրագրգիռ կդառնա»,- բացատրել է Մսխալայը: «Եթե պրոլակտինը նորմայից բարձր է, ապա լիբիդոն կլինի զրո»:
Բժիշկը հիշեցրել է, որ մարդկանց պահվածքն ու տրամադրությունը կախված է նաև այլ գործոններից՝ սթրեսի մակարդակից, քնի և դաստիարակության որակից ու տևողությունից։