Մահացել է դերասան Վրույր Հարությունյանը

Մահացել է դերասան Վրույր Հարությունյանը։ Ցավալի լուրի մասին հայտնում է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։

«‎Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին‎»‎։