«Շուտով կգա ինձ համար բաղձալի օրը»․ Սոնա Ռուբենյանն առաջնեկի ծնունդին ընդառաջ տեսանյութ է հրապարակել

Երգչուհի Սոնա Ռուբենյանը սպասում է իր առաջնեկին։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրառում է կատարել․

«Շուտով կգա ինձ համար բաղձալի այն օրը, և սիրուց ծնված իմ փոքրիկ երազանքը, Աստծո օրհնությամբ, ինձ կպարգևի մայր լինելու բերկրանքը»: