Տատի՛կ, հավերժ երախտապարտ եմ. արքայազն Հարին մեկնաբանել է Եղիսաբեթ 2-րդի մահը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ տատին՝ Եղիսաբեթ Երկրորդին՝ ընդգծելով նրա տված «խելացի խորհուրդները», ինչպես նաև «վարակիչ ծիծաղը», գրում է Daily Mail-ը:

Հարիի հայտարարությունը հրապարակվել է այսօր: Դրանում արքայազնը նշել է, որ երախտապարտ է Եղիսաբեթ Երկրորդին բոլոր լավ հիշողությունների համար:

«Նա ամբողջ աշխարհում հիացմունքի էր արժանանում և հարգված էր։ Նրա անսասան վեհությունն ու արժանապատվությունը պահպանվեցին ամբողջ կյանքի ընթացքում, իսկ այժմ՝ նրա հավիտենական ժառանգությունը: Եկեք կրկնենք այն խոսքերը, որոնք նա ասաց իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահից հետո. խոսքեր, որոնք այժմ կարող են մխիթարել մեզ բոլորիս. «Կյանքն, իհարկե, բաղկացած է վերջնական բաժանումներից, ինչպես նաև առաջին հանդիպումներից: Տատի՛կ, չնայած այս վերջին բաժանումը մեզ մեծ տխրություն է պատճառում, ես հավերժ երախտապարտ եմ մեր բոլոր առաջին հանդիպումների համար՝ սկսած քեզ հետ ունեցած իմ վաղ մանկության հիշողություններից, մինչև քեզ առաջին անգամ հանդիպելը որպես իմ գլխավոր հրամանատար, մինչև առաջին պահը, երբ հանդիպեցիր իմ սիրելի կնոջը և գրկեցիր քո սիրելի ծոռներին», – ասել է արքայազն Հարին: