«Ես տանջվեցի շան պես». Ֆրանչեսկո Տոտտին՝ ամուսնալուծության մասին

Լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին պատմել է իր նախկին կնոջ՝ Իլարի Բլասիից բաժանման մանրամասները, ում հետ ամուսնացած է եղել 17 տարի։

Ըստ նախնական լուրերի՝ ամուսնալուծությունը տեղի է ունեցել Տոտտիի դավաճանությունների պատճառով, սակայն նա հարցազրույցներից մեկում ասել է, որ իրականում հակառակն է։

«Ես տարբեր սենսացիաներ եմ կարդացել այս թեմայով, այդ թվում այն, որ ամեն ինչ եղել է միայն իմ պատճառով։ Եվ դա այդպես չէ։ Այս կետը ուզում եմ հստակեցնել, որից հետո կլռեմ։ Անցյալ տարվա սեպտեմբերին ինձ ասացին, որ Իլարին այլ տղամարդկանց հետ է շփվում․ այո՛, տղամարդիկ, այլ ոչ թե մեկը:

Ես ստուգեցի նրա հեռախոսը և հասկացա, որ կա այնպիսի մարդ, ինչպիսին Ալեսիան է՝ նրա վարսավիրը։ Նա Իլարիին այլ տղամարդկանց հետ էր ծանոթացնում։ Ես ոչ մեկին չեմ պատմել իմ կարդացածի, ցավի մասին, նույնիսկ իմ լավագույն ընկեր Վիտո Սկալային։ Նա խաբեց ինձ, ասաց, որ պետք է մնա Միլանում։ Եվ ես ձևացրեցի, թե հավատում եմ, և տանջվեցի, տանջվեցի շան պես»,- մեջբերում է Տոտտիին Corriere della Sera-ն։

Աղբյուր՝ ArmSport.am