Նոր «Ջրահարսը» ֆիլմի թիզերը YouTube-ում հավաքել է ավելի քան 1 միլիոն դիսլայք

Disney-ի սպասվող «Ջրահարսը» («The Little Mermaid») ֆիլմի առաջին թիզերն ավելի քան մեկ միլիոն դիսլայք է հավաքել YouTube-ում, հայտնում է «Kanobu»-ն։

Օգտատերերի բացասական արձագանքից հետո դիսլայքերի թիվը «թաքցրել» են, իսկ տեսանյութերին մեկնաբանություններ թողնելն արգելվել է։

Ռոբ Մարշալի մյուզիքլի թիզերի պրեմիերան եղել է սեպտեմբերի 10-ին։ Նախագծում գլխավոր դերը կատարել է սևամորթ դերասանուհի Հոլլի Բեյլին։

Մյուզիքլը կլինի 1989 թվականի Disney-ի դասական մուլտֆիլմի ադապտացիան, որում արքայադուստր Արիելը սիրահարվում է արքայազն Էրիկին, որից հետո որոշում է դուրս գալ ցամաք։