Ջեյմս Քեմերոնը հայտարարել է «Ավատար 4»-ի նկարահանումների մեկնարկի մասին

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Disney D23 Expo-ի ժամանակ հայտարարել է «Ավատար» ֆիլմաշարի չորրորդ մասի նկարահանումների մեկնարկի մասին, հայտնում է The Collider-ը։

Բացի այդ, Քեմերոնը հայտարարել է «Ավատար 3»-ի նկարահանումների շարունակության մասին։ Միաժամանակ ռեժիսորն ակնարկել է, որ չնայած այն բանին, որ «Ավատար 2»-ը հետարտադրական փուլում է, «ամեն ինչ լավ է ընթանում»։   

Հիշեցնենք, որ «Ավատար 2»-ի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ մնացած երեք մասերը թողարկվելու են երկու տարին մեկ անգամ՝ համապատասխանաբար 2024, 2026 և 2028 թվականներին։ Նախնականորեն չորրորդ «Ավատարը» կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերի 18-ին: